Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու որոշումը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. Տասմագամբետով

Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հայաստանը, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները լիովին համապատասխանում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին», — նշել է գլխավոր քարտուղարը։

Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը, ընդգծել է նա։

«ՀԱՊԿ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ հավատարիմ են մնում բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը: Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը: Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել», — նշել է գլխավոր քարտուղարը։

Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում ՆԱՏՕ-ի ակտիվությունը Անդրկովկասյան տարածաշրջանում, սակայն ՀԱՊԿ-ն առաջարկում է «փափուկ» դաշինք, որը ենթադրում է հարգանք մասնակից երկրների ինքնիշխանության նկատմամբ և դաշինքային խիստ կարգապահության բացակայություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30