Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան

Տավուշի մարզում, ըստ օբյեկտիվ և հանրային տվյալների, տեղի է ունեցել խաղաղ հավաքին մասնակցող անձանց նկատմամբ խուլիգանություն՝ բռնություն գործադրելով: Բռնությունը դրսևորվել է վրաերթի ենթարկելու և ֆիզիկական բռնության իրացմամբ, այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել և, ըստ էության, առերևույթ նույն անձը (անձինք) երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել: Վերջին ամիսների ընթացքում առանց որևէ նշված հաղորդման պարզապես ԶԼՄ հրապարակման հիման վրա բազմաթիվ անձինք են ձերբակալվել, քրեական վարույթներ են նախաձեռնվել Քննչական կոմիտեի կողմից: Ավելին՝ քրեական դատավարության օրենսգիրքը նշվածը փաստացի որպես պարտականություն է նախատեսում քննիչի համար»,- Facebook-ում գրել է Վարդևանյանը։

Նա հիշել է Բագրատ Սրբազանի խոսքերը։ Վերջերս մեջբերել էր իրավաբանների համար ամենակարևոր ելակետերից մեկը՝ Տիրոջ պատգամներից մեկը՝ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը Ձեզ կազատի… »:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031