Skip to main content

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև Տավուշի հարցով սահմանազատման համաձայնագրին։

«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է երկու երկրների շարունակական ջանքերը՝ սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- հայտարարել է Քանանին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930