Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Ապրիլի 16-ին դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031