Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը։

Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Սաղաթելյանը կմնա կալանավորված։

Նախորդ ամիս հայտնել էինք, որ ձերբակալվել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին՝ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Մեկ օր անց դատարանը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031