Այս առումով ոչ մի ազդանշան չի եղել․ Կրեմլն արձագանքում է ռուսական զորքերը դուրս բերելու` Փաշինյանի հայտարարությանը

Կրեմլից հայտնում են, որ Երևանից դեռևս որեւէ ազդանշան չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընքացքում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Շաբաթ օրը Ստեփանավանում, «Ազատության» հարցին ի պատասխան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատել է, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից։

Պեսկովն այսօր շեշտել է, թե «այս առումով ոչ մի ազդանշան չի եղել»։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և այլ հրատապ հարցեր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930