Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել, «Ազատության»-ը փոխանցեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։

Խոսքը, մասնավորապես, Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթների, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթների մասին է։

Որպես հետաձգումների պատճառ Մողրովյանը նշեց թռիչքուղիների վերանորգումը։

«Ազատության» հարիցն, թե ուղևորներին ժամանակին իրազեկե՞լ են այդ մասին, եթե դրանք տրանզիտ թռիչքներ էին, ուղևորները փոխհատուցում կստանա՞ն, մամուլի քարտուղարը պատասխանեց՝ ուղևորները պետք է ճշտեն իրենց ավիաընկերություններից։

Հետաձգվել է նաև Երևանից Քիշնև չվերթը, օդանավակայանից հորդորում են այս հարցով ևս դիմել ավիաընկերությանը։

Մողրովյանի խոսքով՝ չվերթները կվերականգնվեն 13։30-ից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031