Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։

Այս մասին դեպքի վայրից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Նշվում է, որ միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ճանապարհը փակած բնակիչները գիշերել են տվյալ հատվածում, միջադեպեր չեն եղել։

Ազատության թղթակիցը փոխանցում է, որ բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն։

Միջպետական ճանապարհը փակել են Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանի որոշ հատվածներում սահմանազատման շուրջ պայմանավորվածության դեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնակիչները նշում են, որ դա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է՝ շեշտելով, որ սահմանազատումն այդ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և ամրագրված սկզբունքներով իրականացնելու դեպքում կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 22-ին նախատեսված է ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031