Սողանք՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհին․ այն միակողմանի փակ է

Ապրիլի 21-ին, ժամը 20:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով երթևեկությունը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք` մոտ 900 խմ ծավալով (7 մ լայնություն, 25 մ երկարություն և 5 մ բարձրություն):

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Սիսիանի ՃՇՇ-ի աշխատակիցները։

Ավտոճանապարհը միակողմանի բացվել է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031