Արմավիրի մարզում 38-ամյա տղամարդը դանակահարել է 62-ամյա հորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գեղակերտ գյուղի բնակիչ, 62-ամյա Ներսես Ալեքսանյանն է։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Պարզվել է, որ Ն․ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի անդամների ուղեկցությամբ, իսկ արդեն դեպքի վայրում՝ Թումանյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվում են արնանման հետքեր։ Պարզվել է նաև, որ նույն օրը նշված տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ն․ Ալեքսանյանի որդին՝ 38-ամյա Վահե Ալեքսանյանը, խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել հոր կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով էլ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են հարևան գյուղ, , ինչից հետո վնասազերծել ու տեղափոխել են Ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կասկածյալը ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30