Առաջին անգամ կա գործնական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ պետական սահման․ Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Առաջին անգամ կա գործնական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ սահմանազատված և սահմանագծված պետական սահման, որտեղ զինված ուժերի փոխարեն կտեղակայվեն սահմանապահներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031