Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀՀ. այլ արտադրատեսակներում կստուգվի կադմիումի առկայությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250գր, արտադրված 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված 23․02․2024թ, պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110գր, արտադրված 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ, «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 25․02․2024թ, պիտանի է մինչև 25․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի» 150գր, արտադրված 25․02․2024թ, պիտանի է մինչև 25․08․2024թ, «Հալվա արևածաղկի օդային» 200գր, արտադրված 15․02․2024թ, պիտանի է մինչև 15․10․2024թ․ արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։

«Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ «կադմիում» ցուցանիշով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30