Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, ադամանդագործության, ոսկեգործության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հրավիրել է ՀԱՀ ընկերություններին մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տարբեր տնտեսական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ և ՀԱՀ գործարար առաքելությունների կազմակերպման վերաբերյալ։

Նախարարը դեսպանի ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031