Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, որը վերջերս ընդլայնվել է՝ ներառելով Կանադայի ներկայացուցչին, ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին, ընդհակառակը, նպաստում է տարածաշրջանի ապակայունացմանը։

Այս մաին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նշելով Եվրամիության ներկայության լիակատար անարդյունավետությունը միջադեպերի կանխարգելման առումով՝ մենք օրեցօր ավելի ու ավելի ենք համոզվում, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Եվրամիության որևէ դրական ներդրում չկա։ Ընդհակառակը, ԵՄ ներկայացուցիչները զբաղված են բոլոր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ և քարոզչությամբ»,- ասել է նա։

Մեկնաբանելով առաքելությանը Կանադայից փորձագետի միացումը՝ Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան:

«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական կարգավորմանն իրական օգնություն ցույց տալու նպատակներ չունեն։ Արևմուտքը շարունակում է ռազմականացնել Անդրկովկասը, այն վերածելով աշխարհաքաղաքական մրցակցության ևս մեկ ասպարեզի, անտեսելով բնակիչների շահերը՝ էապես վերջ դնելով մոտ ապագայում տարածաշրջանի խաղաղ զարգացմանը»,- հայտարարել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031