Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Միացյալ Նահանգներին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի երկիրը կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։

Այս մասին Փալոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել և պնդել, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ճանապարհ առաջարկվի, որպեսզի ԼՂ-ի բռնի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930