Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և աններելի ագրեսիայի համար։

Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում։

«Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ: Ես ինքս Արցախ այցելելու պատիվ եմ ունեցել։ Ես տեսել եմ այնպիսի անհավանական մարդկանց՝ ծաղկուն համայնքով, և ինձ այնքան ցավ է պատճառում մտածելը, որ նրանց քշել են այնտեղից, և որ այնքան շատերն են եղել, ովքեր բանտարկվել են:

Այսպիսով, մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք: Ահա թե ինչու ես շարունակում եմ աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ Ադրբեջանին այս աններելի ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Չուն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031