Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին ԶԼՄ-ներում տեղեկությունների հայտնվելուց հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանին է», — ասել Է Զախարովան:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930