ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և դատապարտումից հետո պետք է լինեն իրական հետևանքներ, քանի որ միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։

«Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք չկրկնվելու խոստումներով, ժողովրդավար եւ խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների: Վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններով հանդես գալու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ»,- ընդգծել է կոնգրեսականը՝ համոզմունք հայտնելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անտեսվել և չեն կարող անպատասխան մնալ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031