Ոսկեպարի բնակիչներին Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

«Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»,-մանրամասնում է Բաղդասարյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031