Փաշինյանը Ոսկեպարում է. անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Գյուղի գնակիչները հավաքված են մշակույթի շենքի մոտ:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու հանդիպումը վարչապետի հետ: Գյուղացիներից մեկը հայտարարեց, որ եթե պետք է ընտրովի թույլ տան մասնակցել հանդիպմանը, ապա ոչ ոք ներս չի մտնի:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար՝ քննարկելու Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031