ArLeAM նորարարական ապրանքանիշ ներկայացնող ընկերությունում ֆրանսիական կոլորիտ էր. (լուսանկարներ)

Ապրիլի 12-ին ֆրանսիական կոլորիտ էր ArLeAM-ում։
Պատիվ ունեցանք հյուրընկալելու Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության շուրջ 30 ընկերության ներկայացուցիչների։
Հյուրերը շրջեցին ArLeAM-ի դաշտերում, ծանոթացան ինտենսիվ այգիների հետ տարվող աշխատանքներին ու հողի սնուցման նրբություններին։
Շրջայցի ընթացքում մեր հյուրերը ներկա գտնվեցին տարածաշրջանում նմանը չունեցող ձիարշավարանի կառուցման աշխատանքներին ու հիացան վերջինիս բացառիկ նախագծով։
Տեսակավորման գործընթացից հետո համտեսեցին լազերային սարքով հատուկ իրենց համար փորագրված խնձորները։
Օրն ավարտեցինք ընկերության համեղ արտադրատեսակների հյուրասիրությամբ և նոր համագործակցության հնարավորություններով։
Շնորհակալ ենք հրաշալի օրվա համար։

ArLeAM-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ և բացառիկ սիրով աճեցված բնական, բարձրորակ արտադրանքներ։ ArLeAM-ը սննդամթերքի և խմիչքի վստահելի մատակարար է և առաջարկում է այնպիսի արտադրանքներ, որոնց սպառումը ձեզ միայն հաճույք կպատճառի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930