Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից. APA

Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից, այս մասին հայտնում է ադրբեջանական APA պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ խաղաղապահ զորախումբը վանքի «տարածքը լքել է ընդամենը մի քանի օր առաջ»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։

«Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է», — հավելում է APA գործակալությունը։

Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գերատեսչությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Մոտ տասն օր առաջ Ադրբեջանի Ականազերծման պետական գործակալության ղեկավար Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, որ «պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031