Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։

«Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, միաժամանակ կարևորում եմ թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը», — նշել է Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, կլիմայի փոփոխությունների հետևանքով անտառների դիմակայունության խթանմանը, հարմարվողականության ընդլայնմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը և գյուղական շրջանների կանաչ զարգացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031