Կիրակոսյանը միջազգային դատարանին կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել էթնիկ զտումների համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա նիստում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների համար:

«Տարիներ շարունակ դա անելու սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտել է տարածաշրջանի էթնիկ զտումները և այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը», — հայտարարել է Կիրակոսյանը։

Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է ՄԱԿ-ի խտրականության դեմ կոնվենցիան խախտելու մեջ։ Բաքուն հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Երկուշաբթի օրը Ադրբեջանի ներկայացուցիչը դատարանին ասաց, թե Հայաստանի բողոքների մեծ մասը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությանը և չի առնչվում ՄԱԿ-ի կոնվենցիային։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031