Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում իրավապահնների կողմից խուզարկություններ իրականացնելուն։

Ըստ նրա՝ ինքն այդ լուրերի մասին տեղեկացել է, երբ գտնվել է Կառավարությունում նիստի։

«Ինքս ծանոթացելու եմ լրատվությունից, կխնդրեմ հարցն իրենց ուղղել, և իրենք պարզաբանումներ կտան»,- ասաց նա։

Հարցին՝ հարցաքննվել է նա, թե՞ ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են իրականացում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031