Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

«Ես կարծում եմ՝ ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»։

Այս մասին այսօր ավագանու նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանի պետական Կոնսերվատորիայի փակման մասին խոսակցություններին։

«Կարծում եմ՝ մասնագիտական խումբ կա, որը դրանով զբաղվում է, և բոլոր համալսարաններն էլ այդ գործընթացի մեջ ներառված են։ Ես ինքս Պոլիտեխնիկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, և Պոլիտեխնիկը նույնպես այն համալսարաններից մեկն է, որն ապագայում Ակադեմիական քաղաքում իր տեղն ու դերը պետք է ունենա». այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարեց քաղաքապետը՝ անդրադառնալով Կոնսերվատորիայի վերաբերյալ հարցին։

Ավինյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրը բավականին հետաքրքիր է՝ նախագծված միջազգային մասնագետների կողմից. «Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ համալսարանը պետք է գնա, որը՝ ոչ, բայց ընթացքում հնարավորությունը լինելու է մեծ, և՝ գրեթե բոլոր համալսարանների համար»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930