Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար, ինչի կոչ է արել ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի իր որոշման մեջ։

Հաագայում դատարանի այսօրվա նիստում հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ։

«Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի, ինչպես նշված է 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ, ապահովելու, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ և անարգել կերպով։

Տարիներ շարունակ սպառնալուց հետո՝ Ադրբեջանը իրականացրեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ ուժեղացնում է այն՝ համակարգված կերպով ջնջելով հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ մինչև դատարանում ընթանում է գործի քննությունը»,- հայտարարել է Կիրակոսյանը։

Երեկ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) սկսում է լսումներ՝ հիմնվելով Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վրա։

Միջազգային քրեական դատարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ՄՔԴ-ն ապրիլի 15-ից 19-ը Հաագայում լսումներ կանցկացնի՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման հետ կապված Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վրա («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործ):

Ադրբեջանական կողմը գործընթացում ներկայացնում է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հայկական կողմը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Լսումների առաջին փուլը, որին ներկայացվում են բանավոր փաստարկներ, տեղի է ունեցել ապրիլի 15-ին (Ադրբեջան) , իսկ այսօր՝ ապրիլի 16-ին, առաջին փուլի շարունակությոնն է (Հայաստան), երկրորդ փուլը սպասվում է ապրիլի 17-ին (Ադրբեջան) և ապրիլի 19-ին(Հայաստան):

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ այս կոնվենցիան խախտելու մեղադրանքով։ 2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը դատարան է ներկայացրել իր նախնական առարկությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30