Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում:

«Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։ Մենք ողջունում ենք Ալեքսանդր Գրուշևսկու, որպես Կանադայի առաջին փորձագետ, միացումը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը», — գրել է Ժոլին:

Նշենք, որ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930