Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ հանրային տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողել իջնել և վիրավորել են։

«Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ հանրային տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել:

Իսկ կարող էինք արդյո՞ք պատկերացնել պատգամավորին հրող ու հայհոյող, բայց դեռ ոտքի վրա մնացած, առանց կապտուկների որևէ մեկին:

Բայց հիմա, երբ կան տրանսպորտով երթևեկող և չկան դունչ ջարդող ու բռնաբարող պատգամավորներ, որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ:

Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»,- գրել է Արթուր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես նշելով․

«Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30