Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին

Ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության խմբերը:

Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հ. Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվել, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ Հ. Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է և Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ամուսինը, որը 2022 թվականին հայտարարել էր Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Բաղդասարյանին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30