Skip to main content

ՀՀ-ն մի քանի զինատեսակի փորձարկում է իրականացրել․ ԲՏԱ նախարար

Մի քանի ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նախարարի՝ դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու Հայաստանի զինված ուժերում։

Հայրապետյանը նաև ասաց, որ ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։

Հայաստանը քննարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ ունենալու հարցը, այսօր հայտարարեց նախարարը։

«Հույս ունենք, որ այն կհաջողվի կյանքի կոչել։ Համենայն դեպս, այս փուլում մենք դա քննարկում ենք ինչպես կառավարության մյուս գործընկերների, գերատեսչությունների, այնպես էլ մասնագիտակ և ոլորտային համայքնի հետ», — ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ սա հնարավորություն կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսները, խրախուսել միջազգային համագործակցությունները, արագացնել կենսունակ և նորարական տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային խաղացող։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930