Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի խմբի ատեստավորման գործընթացին

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին:

Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։

Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ կհանձնեն նաև կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930