Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում՝ արցախցի երիտասարդների համար

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում ՝Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված արցախահայ երիտասարդների համար:

Համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը: Միջոցառումը բազմաբաղադրիչ է և հարուստ՝ տարբեր ձևաչափերով. պանելային քննարկումներ, զրույց-բանավեճեր, հանդիպում-քննարկումներ ՝ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ,ժամանցային ծրագրեր, երգ, պար:
Ֆորումը տեղի կունենա Ծաղկաձորում, սույն թվականի ՝մայիսի 10,11,12-ին:

Երիտասարդական համահայկական ֆորումի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի հանդիպել և ճաշել Գագիկ Ծառուկյանի հետ։

Ֆորումի բանախոսներ կլինեն քաղաքական վերլուծաբաններ, մեդիափորձագետներ, իրավաբաններ, կրթական ոլորտի մասնագետներ, եկեղեցականներ, հոգեբաններ, մշակութային գործիչներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Ժամանցային հատվածի համար՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներ և բլոգերներ (Այլ հայտնիներ):

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30