Փաշինյանը չի խաբել տավուշցիներին, ստվերային գործընթացներ չկան. Հովհաննիսյան

«ՀՀ վարչապետը, Հայաստանի պատմության մեջ ամենաշատն է քաղաքացիների հետ հանդիպում և սրա մասին լրացուցիչ մեկնաբանություններ ու հետազոտություններ պետք չեն»:

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մարտի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյնաը այցելեց Տավուշ, խոստացավ, որ 10 օրից նորից գնալու է՝ խոսելու է, հստակեցումներ է տալու, բայց դեռ հանդիպում չի եղել:

«Տավուշի հետ կապված վարչապետը ստանձնել է այս գործընթացի առաջնորդությունը՝ գնացել և պարզ, ուղիղ տեքստով մեր Տավուշի հայերնակիցների հետ խոսել է ամեն ինչի մասին, այն ամեն ինչի մասին, որը մեր տավուշի հայրենակիցները շատ վաղուց էլ գիտեին: Մենք հիմա ուղղակի գնում ենք արձանագրումների և լուծումներ փնտրելու ճանապարհով: Բնականաբար քննարկումները և հանդիպումները շարունակվելու են, ցանկացած զարգացման վերաբերյալ մենք կոմունիկացվում ենք մեր հայրենակիցների հետ, այսինքն չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք առանց խոսակցությունների առաջ շարժվենք: Ստվերային գործընթացներ տեղի չեն ունենում, մենք գնում ենք մի գործընթացով, որտեղ բոլորս նույն պրոցեսի միջով ենք անցնելու՝ միասին»,- նշեց Հովհաննիսյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031