Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար. Կասիմ-Ժոմարտ Տոկաև

«Աաջին անգամ եմ պաշտոնական այցով Երևանում և արտահայտում եմ իմ երախտագիտությունը Հայաստանի ժողոովրդին, որը ջերմորեն ընդունեց Ղազախստանի պատվիրակությանը»:

Այս մաիսն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Մենք հտուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին:

Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում: Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա: Մեր նպատակները ռեգիոնալ և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են:

Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացման մեջ և դրա համար այսօրվա այցը ինձ համար հատուկ նշանակություն ունի»,- նշեց Տոկաևը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30