LEASING EXPO 2024-ը դարձել է բրենդների և ֆինանսական կառույցներ համար ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու լավագույն հարթակ

LEASING EXPO 2024 ցուցահանդեսը արդեն երկրորդ օրն է մեծ իրարանցում է ստեղծել՝ մեկ հարկի տակ հավաքելով 100-ից ավելի խոշոր սարքավորումներ առաջարկող բրենդներ և ֆինանսական կառույցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էքսպոյի ընթացքում հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու գյուղատնտեսական սարքավորումներից սկսած մինչև ֆինանսական ընկերությունների կողմից առաջարկվող հետաքրքիր ապրանքներին ու նորություններին:

Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ սա նաև շատ լավ հնարավորություն է մեր երկրում եղած նորարարությունները, տեխնիկաները և սարքավորումները մեկ հարթակում տեսնելու: Նա ընդգծեց, որ այս տարի բավականին շատ են ներկայացվել փոքր մատակարար ընկերությունները:

էքսպոյի շրջանակում այցելուներին անտարբեր չէին թողնում հատկապես հայկական բրենդները, որոնցից էր նոր ինժեներական լուծումներով հետաքրքիր պրոդուկտ առաջարկող Kinetic flow ընկերությունը:

BPLAN էլ ի սկզբանե հիմնադրվել է որպես անգարաշինարարական ընկերություն, բայց գնալով ընդլայնել է առաջարկվող ծառայությունները:

PMA ընկերության տնօրեն Գրիգոր Բաիբուրդը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացել են Jcb, Liebherr, Renault Trucks, բրենդով:

«Քանի որ մենք տեսնում ենք Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ պոտենցիալ, այդ իսկ պատճառով այս տարի մեր ընկերությունը ավելացրել է նաև գյուղատնտեսական տեխնիկաների շատ հայտնի բրենդեր՝ ինչպիսիք են Fendt, Zetor և այլն: Ես շատ ուրախ եմ, որ լիզինգը Հայաստանում զարգանում է շատ արագ և մենք տեսնում ենք, որ այս ֆինանսական գործիքը այս տարածաշրջանում ունի կարևոր նշանակություն»,- նշեց Գրիգոր Բաիբուրդը:

ProfEnoTech ընկերությունն արդեն երկար տարիներ ներմուծում է գյուղմթերքի վերամշակման, գինեգործական, ալկոհոլային խմիչքների և մի շարք այլ սարքավորումներ՝ հայտնի բրենդերից: Էքսպոյի շրջանակում ընկերությունն ունի հատուկ առաջարկներ՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով:

Ավելի քան 14 տարի շուկայում լայն գործունեություն ծավալող UniMine ընկերությունը առաջարկում է բազմազան տեսականի գեներատորների և գյուղատնտեսական ապրանքների ոլորտում:

Բրենդների ներկայացուցիչների համոզմամբ՝ էքսպոն լավ հնարավորություն էր հանրության լայն շրջանակին ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու համար:

 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30