ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 12-ին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`

Արեգ Արմենի Քերոբյանը,

Սլավիկ Վարդանի Վարդանյանը,

Դավիթ Համբարձումի Հակոբյանը,

Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել», — ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով 4 զինծառայող զոհվել է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30