Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորվել է 20 զինվորական

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ապրիլի 12-ի տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով 4 զինծառայող զոհվել է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930