Ինչու եմ ես շարունակում մնալ ՀՀ վարչապետ․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց

Ինչով են ընդդիմադիրները սխալ, և ինչու ՀՀ վարչապետը համաձայն չէ նրանց հետ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս համատեքստում այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատագամվորին, ով մեջբերեց ԱԱԾ ռազմավարության նախաբանում իմ խոսքը, որը որպես նախաբան տպագրված է, որտեղ ես ասում եմ՝ մեր անվտանգության հացրը քննելիս պետք է քննենք մեր ազգային նախապատմության մասին»։

Վարչապետը նկատեց՝ այսօրվա աշխարհին պետք է նա՞յել Վանի թագավորության աշտարակից, թե՞ ՀՀ աշտարակից, սրանում է հայեցակարգային բանավեճը․ «Դիպուկ հարց հնչեց՝ ի՞նչպես կարող է որևէ տեղ լինել 7-րդ տարի եկեղեցի և մի քանի մետր այն կողմ լինել Ադրբեջան, իսկ ինչպես է կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետև Խոր Վիրապը մեր քրիստոնեւոյթյան ակունքը գտնվում է մի տեղ, որից որոշակի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայեցակարգային բանվեճն ա սյտեղ՝ ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե ոչ։ Ես ասում եմ՝ ՀՀ կառավարությունը ընդունում է»։

Այս նույն մոտեցումը Ոսկեպարի դեպքում է, ասում է վարչապետը․ «Երբ չես համաձայնվում դնել սահման քո ու ուրիշի միջև, դու խառնում ես քեզ ուրիշին, սա նացիստական տրամադրություն չթվա, այն ճանապարհները որով մենք դուրս ենք ՀՀ ինքնիշխան տարածքից մեր մտքում քաղաքականապես կամ ոչ քաղաքականապես դրանք հնարավորւթյուն են տալիս նույն ճանապարհով ուրիշներին մտնել մեր տարածք։ Մենք պետք է դա փակենք»։

Նրա խոսքով՝ պետք է արձանագրել պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարիությունը․ «Ասումն ենք ուրանում, մեր արժեքներից մեծագույնը մեր լեզունն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե ինչն է պատճառը, որ ձեր նշած թվականներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային արժեքների ամենակարևոր արժեքներից մեկին՝ հայոց լեզվին և ոչ միայն տառին, այլ հոգուն, ոգուն, էմոցիային, որով զգում եմ ՀՀ քաղաքացիների էմոցիաները»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30