Հայաստանի Հանրապետությունը կա, լինելու է ուժեղ պետություն՝ ինքնիշխան տարածքային ամբողջականությամբ. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետությունը կա, լինելու է ուժեղ պետություն՝ ինքնիշխան տարածքային ամբողջականությամբ:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Մենք ունենալու ենք հստակ գծված սահմաններ, մենք ունենալու ենք հզոր բանակ և հիմա էլ ունենք, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, և ամբողջ աշխարհը ճանաչում է այդ տարածքային ամբողջականությունը: Մենք հասնելու ենք նրան, որ խաղաղությամբ մեր տարածքում ունենալու ենք արժանապատիվ ապրելու և արարելու իրավունք»,- ասաց Արշակյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031