Ասացիք՝ ձեր օրակարգով եք գալու ԱԺ, հիմա ո՞րն է օրակարգը, ինչո՞ւ եք եկել․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձավ խորհրդարանական ընդդիմությանն ու նրանց կողմից Կառավարությանը հնչող մեղադրանքներին։

«Զարամանում եմ, որ մեր գործընկերների կարծիքով կարելի է 2018, 2021, 2022 թվականի սեպտեմբերից հետո իրադարձությունների ասածը համեմատել ու փորձել դրա շուրջ որևէ բան գեներացնել։ Իրականությունն այսօր շատ արագ է զարգանում և Կառավարությունը դրա հետ հաշվի նստելու պարտավորություն ունի․ ի՞նչ է խոսք տվել ընդդիմությունն ու ի՞նչ է կատարել․ դուք դուրս եկաք փողոց, ասեցիք՝ կվերադառնանք մեր օրակարգով, բայց մենք դա չենք տեսնում, ժողվորդավարական լեզվով ասած՝ ծուռը նստենք դուզը խոսենք, ո՞րն է ձեր օրակարգը՝ ի՞նչի եք եկել՝ կգնաք ու ձեր ընտրողներին կբացատրեք, որովհետև մեր և ձեր ընտրողները տարբեր են»,- ասաց նա։

Այնուհետև նա դիմեց ընդդիմադիր մի քանի պատգամավորներին և պատասխանեց վերջիներիս կողմից հնչող քննադատություններին․

«Պարոն Մինասյանն ասում է՝ հրաժարական տվեք, այսինքն՝ այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ հրաժարական է պետք, նոր բան կա՞ ասելու, դուք բոլորով հրաժարական տվեք ու նոր ընտրություն կունենանք, բա խի՞ հրաժարական չեք տալիս, իրար մեջ համաձայնության չեք գալիս, ասելիքը չեք արել՝ մեզ սպանելուց բռնած ինչ ասես խոսք տվեցիք մարդկանց, բայց ի՞նչ արեցքի որպես ընդդիմություն։

«Տիկին Կյուրեղյան, ես շատ եմ սիրում ձեր ելույթները, որովհետև միշտ համեմված են անիմաստ բանով, հիմանակնում ասում է վերջում ու գնում է, որ իրեն չպատասխանեն։

Աննա Գրիգորյանը պաշտապանում է ՀԱՊԿ-ին, բա մեղադրելուց առաջ խի՞ չէիք ասել, որ դա ՀԱՊԿ տարածք է, դուք պրոռուսական ընդդիմություն եք, գնացել եք 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակացականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, բարոյականությունից եք խոսում»։

Այնուհետև ԱԺ նախագահը իր խոսքը եզրափակեց, ասելով՝ «Եկել 4․5 հոգով նստել եք ձև եք անում, թե իրար չեք ճանաչում, բերանս չբացեմ, չպատմեմ ամեն ինչ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30