Եկեղեցու հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք չենք քննարկել․ Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին ասուլիսի ընթացքում անդրադարձավ Սահմանադրությունում եկեղեցու վերաբերյալ փոփոխություններին և ազգային եկեղեցի ձևակերպման շուրջ առկա խնդիրներին։

«Շատ կարևոր է, որ այդ բարեփոխումները իրականացվեն եվրոպական միջազգային ստանդարտներին հասնելով։ Կարևոր է, որ այդ քննարկումները ոչ թե Կառավարության միանձնյա որոշումներով են, այլ սահմանադրական փոփոխոությունների խորհդրի միջոցով։ Շատ հարցեր արդեն քննարկվել են ու որոշումներ են կայացվել, օրինակ՝ երկրի կառավարման ձևի, քաղաքացիության հետ կապված հարցերը»,- ասաց նա։

Սակայն, ըստ նախարարի, բազմաթիվ հարցեր կան կապված եկեղեցու հետ․ «Բազմաթիվ հարցեր կան նաև եկեղեցուն վերաբերելի, որը դեռևս չենք քննարկել։ Հարցը մասնագիտական է, ու կարծում եմ, որ այդ հարցերը, որոնք ոչ միայն իրավական քննարկման հարթակում են, այլ պետք է անպայման համագործակցել տարբեր ընկերություների ու որոշում կայացնել։ Այժմ այդ փուլին չենք հասել»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30