Դուք «Չելովեկ ցուցակի» և «Սենդվիչ Տոմայի» իրավահաջորդն եք. Սոնա Ղազարյանը՝ Աննա Մկրտչյանին

«Ես լիովին կիսում եմ ձեր այն մոտեցումը, որ պետք է ի վերջո զբաղվել խոշոր կոռուպցիոներներով»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:

«Միանշանակ տեղին է ձեր պահանջը, զբաղվել և ի վերջո պատժել կոռուպցիոներներին, հայ ազգին ունեզրկածներին, բանակի հաշվին հարստացածներին, մենաշնորհների տիրակալներին, և, այո, դրա ժամանակը միգուցե անգամ անցել է, և ես կիսում եմ ձեր պահանջը, բայց, ինչ խոսք, տարօրինակ է այն լսել ձեզանից:

Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական կապիտալը, այն է՝ 1-2 տոկոս, ամբողջությամբ մսխել եք, այստեղ էլ ընտրական օրենսգրքի պահանջով եք հայտնվել, կներեք, բայց դուք «Չելովեկ ցուցակի» և «Սենդվիչ Տոմայի» իրավահաջորդն եք: Տիկին Մկրտչյան, դուք մեզ մեղադրում եք ոչ լեգիտիմ իշխանության զավթման համար, բայց դուք տարիներ շարունակ զավթել եք քաղաքացու ձայնը, դրան տիրացել եք, ձայնի իրավունքից զրկած: Տիկին Մկրտչյանի, խմբակը այսօր մեզ նոր մեղադրանք է ներկայացնում՝ 4 գյուղերի տարածքների հանձնման մասին, մինչդեռ ՀՀԿ-ական մարզպետը և ՀՅԴ տեղակալը 2016-ին արդեն ձեզ իսկ հայտնի որոշում էր ներկայացնում՝ օրենքի փոփոխության առաջարկը»,- նշեց Ղազարյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30