19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հարզենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ։

Փոխանցեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) քրեական վարույթ կա հարուցված և հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլը գրել էր, որ 19-ամյա զինծառայողը ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էլ ասել է․ «Աննշան վնասվածք է, կյանքին վտանգ չի սպառնում»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30