Մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկա, իսկ եղածին էլ պետք չէ դիմադրել. թուրքագետ

Դժվար է գտնել որևէ այլ պետություն, Հայաստանից բացի, որը դատապարտված է սեփական անվտանգության և բարօրության համար հնարավորինս խորը և լիարժեք ճանաչել Թուրքիա պետությունը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Առանց թուրքական պետության էությունը հասկանալու հնարավոր չէ արդյունավետ կերպով դիմադրել դրանից եկող բոլոր տեսակի սպառնալիքներին։ Իրական Թուրքիան ու վերջինիս տարածաշրջանային քաղաքականությունը չհասկանալը հանգեցնում է մեծագույն աղետների։

Այսօր էլ մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկա, իսկ եղածին էլ պետք է չդիմադրել։ Ուստի Թուրքիան ճանաչելը մեր հանրության ու ազգային էլիտաների համար առաջնահերթություն է։

Այդ գործը հեշտացնելու համար թուրքագետների մեր խումբը գրել է այս նոր մենագրությունը՝ «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.»։ Գրքում մենք ոչ միայն մանրամասն ներկայացնում ենք Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։

Գրքի վերաբերյալ մնացյալ բոլոր մանրամասները՝ շուտով»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031