Օդի աղտոտման համար բեռնատարի 27 վարորդ է տուգանվել

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով:

Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են:

Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։

Կրկնակի խախտումների դեպքում` ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դր, իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30