ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում Լիլիթ Մակունցի մասնակցությամբ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ»-ն ու այլ հարցեր

Ապրիլի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս:

Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից: Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։

Դեսպանի խոսքին հաջորդել է հարցուպատասխանի հատվածը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930