Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:

Այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:

Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031