Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի միջև սահմանագծման կարիք կա. Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռի հայտարարությանը և կոչ է անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր նշանավոր ներկայացուցիչներին բացահայտ արտահայտվել և իրենց դիրքորոշումը հայտնել Տավուշի մարզի տարածքները հանձնելու հայկական իշխանության մտադրության վերաբերյալ:

«Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որտեղ նա այս անգամ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք անվանեց հենց Հայաստանը՝ պատմական Հայաստանը, հերթական անգամ ի ցույց դրեց 2018 թվականից Հայաստանի, այսպես կոչված, «թավշյա իշխանության» կողմից իրականացվող նպատակային կուրսի ողջ վտանգավորությունը։

Ինչպես նաև բացահայտել է Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի ու պետականության միջև սահմանի հրատապ սահմանազատման անհրաժեշտությունը», — նշել է ՌՀՄ-ն։

Միությունում ակնհայտ են համարում, որ Փաշինյանը երկրի ամբողջականության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծում չունի, և նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է իրավիճակը:

ՌՀՄ-ում վստահ են, որ միայն ներկայիս կառավարության հրաժարականն ու քաղաքական ասպարեզից հեռանալը կարող է հնարավորություն տալ Հայաստանին՝ իր երկիրն ու ժողովրդին սիրող նոր ղեկավարության գլխավորությամբ, խաղաղության, արժանապատիվ կյանքի վերադառնալ և վերադարձնել միջազգային հանրության կորցրած վստահությունը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031