Հերյուրանք և սուտ է․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին

«Ոսկեպարի բնակիչներին որևէ տեղ, որևէ ֆորմատով ես չեմ ասել և չեմ կարող ասել, և իրավունք չունեմ ասել, լեզուս չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված պետք է տանք որևէ մեկին»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը փորձեց հակադարձել, ինչին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը․ «Անհարգալից է, երբ իրար հետ խոսում ենք և Դուք չեք լսում՝ ես ինչ եմ ասում»։

Նա շարունակեց՝ ՀՀ տարածքի փոփոխության վերաբերյալ կարող է որոշում կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։

Փաշինյանը նշել է նաև, որ հերյուրանք և սուտ է, որ Տավուշի մարզի թեկուզ մի միլիմետր տարածք վիճարկվում է․ «Դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձևով տարածվող սուտ է»։

Վարչապետը ասաց, որ մինչև քարտեզի մասով համաձայնության չգան, սահմանազատման պրոցես տեղի ունենալ չի կարող․ «Խորհրդային Հայաստանի և ՀՀ-ի տարածքում Բաղանիս և Այրում գյուղ չի եղել։ ՀՀ-ում եղել է, կա և կլինի Ոսկեպար և Բաղանիս անունով գյուղ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30